Սոնատա
Սոնատա
Վանիլային։

Կոնգ սրճարան եւ քոքթէյլարան

Կոնգ սրճարան եւ քոքթէյլարան

Հնաշէն բայց նորաոճ այս հաստատութիւնը գտնուում է Աբովեան փողոցի միակողմ մասի վրայ` 3/1 հասցէում։

Ճաշացանկը վերջնական չէ եւ ընդգրկում է փոքր չափաբաժին ունեցող ուտելիքներ եւ համեղ քոքթէյլներ։ Սրահի ներսում ծխելն արգելուած է, սակայն կայ գեղեցիկ պատշգամբ։ Երեկոյեան ժամերին սրահում հնչում է տեքնո երաժշտութիւն եւ գործում է անվտանգութիւն։

Սպասարկումը գնահատում եմ գեղազանց, ուտելիքը` տարբերուող եւ համեղ, քոքթէյլները` Երեւանում տրուողներից ամենահամեղը։ Ընդհանուր առմամբ մթնոլորտ եւ տրամադրութիւն ստեղծող միջավայր է։ Բացի այդ նշեմ, որ Կոնգը Հայաստանում առաջին 100% պլաստմասսայից զերծ քոքթէյլ բարն է։

Աշխատանքային ժամերն են` 11:00–02:00։ Կարող էք հետեւել իրենց ֆէյսբուքեան էջին` կատարուող իրադարձութիւններին տեղեկանալու համար։

Հեռախօսահամար` 044 347 347
Կայք` facebook.com/kong.evn

Իմ գնահատումը՝

մեկնաբանութիւններն օժանդակուած են Disqus-ով